Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 7-րդ տուրում Բրազիլիայի ազգային հավաքականը տանը մրցել է Էկվադորի թիմի դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվել է դարպասի մեկ գրավում. «պենտակամպիոնները» հաղթել են 1:0 հաշվով։ Դորիվալ Ժունիորի գլխավորած թիմի հաղթական գոլը 30-րդ րոպեին խփել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն։ Բրազիլացիները վաստակել են 10 միավոր և ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման […]
Ավելին
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 7-րդ տուրում Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում մրցեց Չիլիի դեմ։ «Ալբիսելեստեն» հանդիպման մեծ մասում ուներ խաղային լուրջ առավելություն և հաղթեց 3:0 հաշվով։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմից գոլերը խփեցին Ալեքսիս Մաքալիսթերը, Խուլիան Ալվարեսն ու Պաուլո Դիբալա։ Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան վաստակել է 18 միավոր և գլխավորում […]
Ավելին
Մեկնարկել է Աշխարհի 2026 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման երրորդ փուլը։ C խմբի առաջին տուրում Բահրեյնի հավաքականը հյուրընկալվելիս մրցել է Ավստրալիայի դեմ և 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տարել։ Հյուրերի հաղթական գնդակը, որպես իքնանգոլ, 89-րդ րոպեին գրանցվել է անգլիական «Շեֆիկդ Յունայթեդի» պաշտպան Հարի Սութարի անվան դիմաց։ Ավստրալացիները, ունենալով խաղային լուրջ առավելություն , չեն կարողացել դա իրացնել, […]
Ավելին
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը սոցցանցերում հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին. նա այլևս հանդես չի գալու Գերմանիայի ազգային հավաքականում։ 38-ամյա դարպասապահը Գերմանիայի հավաքական էր հրավիրվում 2009 թվականից և «բունդեսմանշաֆթի» կազմում 124 խաղում դարպասը 51 անգամ պահել է անառիկ։ Նոյերը հավաքականի կազմում 2014 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռաֆայել Վարանը տեղափոխվելու է իտալական Ա սերիայի նորեկ «Կոմո»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ակումբը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել 31-ամյա ֆուտբոլիստի հետ։ Համաձայնագիրն ունենալու է ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Կոմոյի» կազմ է տեղափոխվելու ազատ գործակալի կարգավիճակում։ Նա վերջերս է հեռացել […]
Ավելին
Ա սերիայի նորեկ «Կոմոն» պայմանագիր է կնքել իսպանացի անվանի դարպասապահ Պեպե Ռեյնայի հետ։ Ակումբի պաշտոնական կայքը գրում է, որ կողմերի պայմանագիրը նախատեստված է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ 41-ամյա Ռեյնայի նախորդ ակումբը եղել է «Վիլյառեալը», որի կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` 44 խաղում 8 անգամ դարպասը պահելով անառիկ։ Վետերան դարպասապահը «դեղին սուզանավի» կազմում […]
Ավելին
Եվրո-2024-ի երզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիային` դառնալով Եվրոպայի քառակի չեմպիոն։ Իսպանացիների կազմից հանդիպմանը մասնակցել է նաև «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը, որը 47-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Նիկո Վիլիամսին։ Opta-ն գրում է, որ Յամալը 17 տարեկան և 1 օրականում դարձել է խոշոր մրցաշարերի եզրափակիչներին մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նա գերազանցել է «ֆուտբոլի արքա» Պելեի ռեկորդը։ […]
Ավելին
Եվրո-2024-ի առաջին կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ֆրանսիայի նկատմամբ` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ «Ֆուրիա ռոխայից» հանդիպմանը մասնակցեց նաև վինգեր Լամին Յամալը, որը 21-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Opta-ն գրում է, որ Յամալը դարձել է խոշոր մրցաշարերում` աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը և գերազանցել «ֆուտբոլի արքա» Պելեի պատմական […]
Ավելին
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիայի թիմին և լքեց պայքարը։ 1990 թ. հետո, երբ Արևելյան ու Արևմտյան Գերմանիաները վերամիավորվեցին, «բունդեսմանշաֆթը» խոշոր մրցաշարերում` աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, երբեք չի հաղթել Իսպանիայի հավաքականին։ Այդ ընթացքում Իսպանիան ու Գերմանիան խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերում միմյանց հանդիպել են արդեն 5 անգամ։ «Ֆուրիա ռոխան» տարել է […]
Ավելին
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում մրցաշարի տանտեր Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիային` լքելով հետագա պայքարը։ «Բունդեսմանշաֆթի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Տոնի Կրոսը։ Այդ խաղը 34-ամյա ֆուտբոլիստի համար դարձավ կարիերայում վերջինը։ Հիշեցնենք, որ դեռ այս տարվա մայիսին Կրոսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Կրոսը Ռոստոկի «Հանզայի» մարզադպրոցի սան է։ 2006 թվականին 2,3 մլն եվրոյով տեղափոխվել […]
Ավելին
1 2 3 46

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023