Անգլիա – Ուրուգվայ (1:1) ընկերական խաղում յուրահատուկ դրվագ է գրանցվել։ Ուրուգվայցների կիսապաշտպան Մանուել Ուգարտեն երկու դեղին քարտ է ստացել, բայց չի հեռացվել խաղադաշտից։ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը կոպիտ խախտումների համար զգուշացվել է նախ` 70-րդ րոպեին, ապա` 87-ին։ Հանդիպման գլխավոր մրցավար Սվեն Յաբլոնսկին, հավանաբար, մոռացել է, որ 24-ամյա ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտն է ցույց տվել։ Ուրուգվայի հավաքականի […]
Ավելին
Անգլիայի երկրորդ լիգան` Չեմպիոնշիփը ներկայացնող «Բրիսթոլ Սիթիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոյ Հոջսոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կքնել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 78-ամյա Հոջսոնը 44 տարի անց նորից գլխավորել է «Բրիսթոլ Սիթին»։ Անգլիական ակումբը վետերան մասնագետի մարզչական կարիերայի երկրորդ ակումբն է եղել, որը ղեկավարել է 1982 թվականին։ Նա […]
Ավելին
Անգլիայի և Ուրուգվայի ազգային հավաքականները Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընկերական հանդիպում են անցկացրել` գրանցելով մարտական ոչ-ոքի (1:1)։ «Երեք առյուծներից» հաշիվը 81-րդ րոպեին բացեց Բեն Ուայթը։ «Արսենալի» պաշտպանը նախորդ 4 տարիներին հրաժարվում էր խաղալ ազգային թիմում` «երեք առյուծների» կազմում խփելով առաջին գոլը։ Հյուրերին 90+4-րդ րոպեին 11-մետրանոցից խփած գոլով պարտությունից փրկեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ Անգլիան մարտի […]
Ավելին
«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը և «Նյուքասլի» վինգեր Հարվի Բարնսը հրավիրվել են Անգլիայի ազգային հավաքական, հայտնում է «երեք առյուծների» պաշտոնական կայքը։ Բարսը և Ուայթն անգլիացիների հայտացուցակում փոխարինել են «Բայերի» պաշտպան Ջարել Քուանսային ու «Արսենալի» վինգեր Էբերեչի Էզեին, որոնք վնասվածք են ստացել։ 28-ամյա Ուայթը հրաժարվում էր «երեք առյուծների» նախկին գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի օրոք հանդես գալ հավաքականում։ […]
Ավելին
Թոմաս Տուխելը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են Անգլիայի ազգային հավաքական` մասնակցելու առաջիկա ընկերական հանդիպումներին։ «Երեք առյուծների» գլխավոր մարզիչը հայտացուցակում ընդգրկել է հետևյալ 35 ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Ջեյմս Թրաֆորդ («Մանչեսթեր Սիթի»), Արոն Ռամսդեյլ («Նյուքասլ»), Ջեյսոն Սթիլ («Բրայթոն»)։ Պաշտպաններ – Դեն Բերն, Լյուիս Հոլ, Տինո Լիվրամենտո (բոլորը` […]
Ավելին
Անգլիացի լեգենդար, նախկին պաշտպան Էշլի Քոուլը կնշանակվի Իտալիայի Բ սերիան ներկայանցող «Չեզենայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել ու պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ 45-ամյա մասնագետը 2025թ. հունվարի 1-ից Լի Կարսլիի օգնականն է Անգլիայի Մ21 հավաքականում։ Նա «երեք առյուծների» երիտասարդական հավաքականում նույն պաշտոնը զբաղեցրել է նաև […]
Ավելին
«Նյուքասլի» նախկին կիսապաշտպան Քրիս Ուոդլը կարծում է, որ ակումբը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում (1:1) արժանի էր հաղթանակի, հաստատում է BBC-ն։ ««Նյուքասլն» արժանի էր հաղթանակի։ Կարելի էր տեսնել, թե որքան հիասթափված էր թիմն արդյունքից։ Նրանք ամբողջ 90 րոպեի ընթացքում ավելի լավ հանդես եկան։ «Բարսելոնան» փրկության իր տոմսն ստացավ խաղավերջում»,- ասել է Ուոդլը։ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Էվերթոնը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում 3:2 հաշվով հաղթել է «Նյուքասլին»։ «Կաչաղակները» 90+5-րդ րոպեին կարող էին խուսափել պարտությունից, բայց տանտերերի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի` մեկ հպումով կատարած հուժկու հարվածից հետո «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդն անհավանական սեյվով փրկել է իր թիմին։ Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 29 խաղից 9-ում դարպասը […]
Ավելին
Ռահիմ Սթերլինգն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Ֆեյենորդ», հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Ագլիացի անվանի վինգերը վերջերս է հեռացել «Չելսիից», որտեղ հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 81 խաղում խփել է 19 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։ 31-ամյա ֆուտբոլիստն առավել հայտնի է «Մանչեսթեր Սիթիում» (331 […]
Ավելին
Անվանի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը կտեղափոխվի «Սելթիկ», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Օքսլեյդ-Չեմբերլենն արդեն Գլազգոյում է և շուտով բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է թուրքական «Բեշիկթաշը», որտեղ հանդես էր գալիս 2023թ. օգոստոսից, 50 խաղում խփել է 5 գոլ, կատարել 1 ասիստ։ Անգլիացի […]
Ավելին
1 2 3 25

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026