Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում մրցակցի դաշտում կմրցի Հունգարիայի թիմի դեմ։ ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է հանդիպման համար Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը. Դարպասապահներ – 1. Օգնյեն Չանչարևիչ, 12. Արսեն Բեգլարյան, 16. Հենրի Ավագյան։ Պաշտպաններ – 2. Սերգեյ Մուրադյան, 3. Էրիկ Փիլոյան, 4. Գեորգի Հարությունյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 13. […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի F խմբի 9-րդ տուրում Գաբոնի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել Գամբիայի թիմի նկատմամբ։ Գաբոնցիներից անհավատալի բենեֆիս է կազմակերպել 36-ամյա անվանի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, որը պոկեր է գրանցել` խփելով իր թիմի բոլոր գոլերը։ Օբամեյանգը 85-րդ րոպեին նաև երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել դաշտից։ […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի H խմբի 6-րդ տուրում Ավստրիայի ազգային հավաքականը Վիեննայի «Էռնստ Հապել» ստադիոնում 10:0 հաշվով ջախջախել է Սան Մարինոյի թիմին։ Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմի մեկնարկային կազմում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները, բացի դարպասապահ Պատրիկ Պենցից, արդյունավետ գործողություն են կատարել։ Ավստրիացիներից պոկեր է գրանցել Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայում» Նաիր Թիկնիզյանի խաղընկեր Մարկո Առնաուտովիչը, […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրի Հունգարիա-Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Քրիս Քավանա, Եզրային մրցավարներ – Դեն Քուք, Յեն Հասին, Տեսաօգնականներ – Դարեն Ինգլենդ, Էնդրյու Մեդլի, Չորրորդ մրցավար – Սեմ Բարոթ։ Բոլոր մրցավարներն Անգլիայից են։ Հունգարիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի I խմբի 9-րդ տուրում Գանայի հավաքականը մրցակցի դաշտում 5:0 հաշվով ջախջախել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության թիմին։ «Սև աստղերից» փայլել է թիմի ավագ Ջորդան Այուն` գրանցելով 1 գոլ ու 2 ասիստ։ Օտո Ադոյի գլխավորած թիմից մեկական անգամ էլ աչքի են ընկել Մոհամեդ Սալիսում, Թոմաս Փարթին, Ալեքսանդր Ջիկուն ու Կամալդին […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի A խմբի 9-րդ տուրում Եգիպտոսի հավաքականը մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց Ջիբութիի թիմին։ «Փարավոններից» դուբլ գրանցեց «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իբրահիմ Ադելը։ Հուսամ Հասանի գլխավորած թիմը վաստակեց 23 միավոր, վերջին տուրից առաջ ապահովեց խմբում առաջին տեղը` նվաճելով ԱԱ-2026-ի ուղեգիր։ Ջիբութին 1 միավոր ունի […]
Ավելին
Իռլանդիայի հավաքականը նույնպես կորուստներով է մոտենում ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարիառաջիկա հանդիպումներին, հայտնում է «կանաչ բանակի» մամուլի ծառայությունը։ Իռլանդացիների նախնական հայտացուցակից դուրս են մնացել Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» եզրային կիսապաշտպան Կալում Օ’Դաուդան և անգլիական «Իպսվիչ Թաունի» հարձակվող Սեմի Սմոդիչը։ Նրանց փոխարեն հավաքականի գլխավոր մարզիչ Հելմիր Հադլգրիմսոնը հրավիրել է շոտլանդական «Դանդի Յունայթեդի» եզրային պաշտպան Ուիլ Ֆերին։ Հիշեցնենք, […]
Ավելին
Տոլյատիի «Ակրոնի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել` լքելով Հայաստանի ազգային հավաքականի ճամբարը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 24-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի Հունգարիայի և Իռլանդիայի դեմ խաղերին։ Հայաստանի հավաքականը Հունգարիայի թիմին Բուդապեշտում կհանդիպի հոկտեմբերի 11-ին, իսկ Իռլանդիայի դեմ մրցակցի դաշտում կմրցի հոկտեմբերի 14-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հավաքականի ճամբար արդեն ժամանել են հետևյալ ֆուտբոլիստները. Հայաստանի հավաքականին միացել է նաև «Ալաշկերտի» ձախ պաշտպան Արսեն Սադոյանը, որն առաջին անգամ է հրավիրվել ազգային թիմ։ Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականին կմիանան հոկտեմբերի 7-ին։ […]
Ավելին
Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ – Դին Հենդերսոն («Քրիսթալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Ջեյմս Թրաֆորդ («Մանչեսթեր Սիթի»)։ Պաշտպաններ – Դեն Բերն («Նյուքասլ»), Մարկ Գեհի («Քրիսթալ Փելաս»), Ռիս Ջեյմս («Չելսի»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Մայլզ Լյուիս-Սքելի («Արսենալ»), Ջարել Քուանսա («Բայեր», Գերմանիա), Ջեդ Սփենս («Տոտենհեմ»), Ջոն Սթոունզ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025