Տադիչը` Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
«Այաքսի» կիսապաշտպան Դուշան Տադիչը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
«Ռեալի» դեմ 1/8-րդ եզրափակիչ պատասխան հանդիպմանը (1:4) 30-ամյա ֆուտբոլիստը աչքի ընկավ մեկ գոլով և երկու գոլային փոխանցումով:
Սերբն այս անվանակարգում առաջ է անցել Ռոմելու Լուկակուից («Մանչեսթեր Յունայթեդ»), Ուգո Լյորիսից («Տոտենհեմ») և «Պորտուի» հարձակվող Մուսա Մարեգայից: