Սաութհեմպտոնի կիսապաշտպանի ֆանտաստիկ գոլը Քովենթրի Սիթիի դեմ խաղում🎥
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Սաութհեմպտոնը» սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց Չեմպիոնշիփը ներմայացնող «Քովենթրի Սիթիի» դեմ խաղում։
Հանդիպման 63-րդ րոպեին պտտեցրած հարվածով անհավանական գոլի հեղինակ դարձավ «սրբերի» կիսապաշտպան Ստյուարտ Արմստրոնգը` հաշիվը դարձնելով 1:1։
Հավելենք, որ լրացուցիչ ժամանակում` 112-րդ րոպեին, «Սաութհեմպտոնին» հաղթանակ պարգևեց Կայլ Վոլքեր-Պիտերսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Սաութհեմփթոն, Ստյուարտ Արմստրոնգ, Քովենթրի Սիթի