Սուլշերը կատակել է. Ջական երևի բրազիլացի է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը իր կարծիքն է հայտնել ԱՊԼ-ի 30-րդ տուրի «Արսենալի» դեմ հանդիպման առաջին գոլի մասին, որն հեղինակել է Գրանիտ Ջական:
«Ես դա չեմ համարում Դե Խեայի սխալը: Մենք ուղղակի Ջակային պրեսինգի չէինք ենթարկել:
Ջական երևի բրազիլացի է՝ ելնելով նրանից, թե ինչպես հավածեց գնդակին, որը պտտվում էր և շարժվում օդում: Գնդակը շարժվեց Դե Խեայից ձախ և փոխեց ուղղությունը:
Դե Խեան ջղայնանում է ամեն անգամ, երբ բաց է թողնում, քանի որ նա թոփ դարպասապահ է: Բայց գնդակը շատ տարօրինակ հետագծով ընթացավ, շարժվեց ձախ, ապա փոխեց ուղղությունը»,- ասել է մասնագետը
The Independent-ի հետ զրույցում:
-Պայմանագրի հետ կապված իրավիճակը չի՞ ազդում Դե Խեայի վրա:
-Ո՛չ: Նա ամբողջովին կենտրոնացած է: Դավիդն այնքան պրոֆեսիոնալ է, որ չի կարող շեղվել:
Լավագույն ֆուտբոլիստները գիտեն, թե ինչպես չկորցնեն իրենց կենտրոնացվածությունը: