Soccerlink. ՊՍԺ-ն ցանկանում է վարձակալել Յովիչին

Soccerlink. ՊՍԺ-ն ցանկանում է վարձակալել Յովիչին

30/08/2019 - 15:38

«ՊՍԺ»-ն ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը Կիլիան Մբապեի և Էդինսոն Կավանիի վնասվածքների և Նեյմարի հնարավոր տրանսֆերի պատճառով:

Ինչպես հայտնում է Soccerlink-ը, «մայրաքաղաքայինները» ցանկանում են վարձակալել «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին, ով այս ամռանն է «Այնտրախտից» տեղափոխվել մադրիդյան ակումբ:

21-ամյա հարձակվողի գործակալ Ֆալի Ռամադանին լավ հարաբերությունների մեջ է «ՊՍԺ»-ի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոյի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յովիչին ցանկանում է ձեռք բերել «Միլանը»:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023