Բավարիան հրաժարվել է Սանեին ձեռք բերելու մտքից
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի տեղափոխությունը «Բավարիա» տրանսֆերային այս պատուհանի ընթացքում քիչ հավանական է:
Sky Sports-ը հայտնում է, որ եթե տրանսֆերը կայանա, 23-ամյա գերմանացին պետք է «Ման. Սիթիի» ղեկավարությանը հայտնի ակումբից հեռանալու իր որոշման մասին: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Սանեն չի պատրաստվում այս ամռանը տեղափոխվել մյունխենյան ակումբ:
Բացի այդ, «Բավարիան» ստիպված կլիներ ֆուտբոլիստի համար վճարել ավելի քան 100 մլն ֆունտ:
Աղբյուրը հայտնում է նաև, որ մյունխենցիները կվերադառնան «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոիին և «Դալյան Իֆանի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոյին ձեռք բերելու մտքին:
# Բավարիա, Լերոյ-Սանե, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ