Sky Sports. «Մեսսին մտադիր չէ հեռանալ Բարսելոնայից»
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին չնայած ակումբի ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտին, չի պատրաստվում լքել ակումբը։
Ըստ աղբյուրի՝ 32-ամյա խաղացողը մինչև ընթացիկ պայմանագրի ավարտը մտադիր է մնալ «Բարսելոնայում»։ Հաղորդվում է նաև, որ իրավիճակը մի փոքր թուլացել է այն բանից հետո, ակումբի նախագահը զրույց է ունեցել Մեսսիի և ակումբի սպորտային տնօրեր Էրիկ Աբիդալի հետ։
Մեսսին նշել է, որ բաց է բանակցությունների համար, սակայն դեռևս չի շտապում և դրա մասին կմտածի միայն այն ժամանակ, երբ գործող պայմանագրի ավարտը մոտ լինի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը մտադիր է յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին պայմանագիրը մեկ թարմացնել։
«Բարսան», ընդհակառակը, մտադիր է Մեսսիին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել և ակումբում հուսով են, որ արգենտինացի խաղացողը կարիերան կավարտի Կատալոնիայի մայրաքաղաքում։ Նշենք նաև, որ Լեո Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հուինիսի 30-ը։
# Բարսելոնա, Էրիկ Աբիդալ, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու