Sky Sports-ը կանխատեսել է` երբ Ռոնալդուն կխփի 1000-րդ գոլը
Sky Sports-ը կանխատեսել է` երբ Ռոնալդուն կխփի 1000-րդ գոլը
17/10/2025 - 15:47

Սաուդյան «Ալ Նասրի» ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի 1000-րդ գոլը կխփի 2026թ. հոկտեմբերին, հայտնում է Sky Sports-ը։

Բրիտանական հեղինակավոր պարբերականը նման կանխատեսում է արել` հիմնվելով «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի ներկայիս ադրյունավետության վրա։

Sky Sports-ը հաշվի է առել, որ Պորտուգալիան, ամենայն հավանականությամբ, կմասնակցի աշխարհի 2026թ. առաջնությանը, իսկ Ռոնալդուն մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ գործող պայմանագիր ունի «Ալ Նասրի» հետ։

40-ամյա հարձակվողի ակտիվում այժմ կա 948 գոլ։ 1000-ի սահմանը հատելու համար նրան մնացել է 52 դարպասի գրավում։ Ռոնալդուն 2025թ. խփել է արդեն 32 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025