Սեբաստիան Ալեն պաշտոնական խաղերում առաջին գոլը խփեց քաղցկեղը հաղթահարելուց հետո🎥
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ մրցում է «Ֆրայբուրգի» դեմ։
Դորտմունդյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև իվուարցի կենտրոնական հարձակվող Սեբաստիան Ալեն, ով 51-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ ու «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտի լուսատախտակին վառեց 3:1 հաշիվը։
Նշենք, որ 28-ամյա հարձակվողն առաջին գոլը խփեց քաղցկեղը հաղթահարելուց հետո։
Սա նաև պաշտոնական խաղերում Ալեի առաջին գոլն էր «Բորուսիա Դորտմունդի» կազմում
Հավելենք, որ 2022 թ. հուլիսի 29-ին իվուարցի գոլահարի մոտ ամորձիների քաղցկեղ էր հայտնաբերվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Սեբաստիան Հալեր