Սարի․ Թիմի ֆուտբոլիստների հետ իմ հարաբերությունները շատ լավ են
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Անգլիայի Գավաթի 1/8-րդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո մեկնաբանել է իր և թիմի ֆուտբոլիստների փոխհարաբերություննեը։
«Արդյո՞ք թիմը լավ է պատկերացնում, թե ինչպես է անհրաժեշտ խաղալ։ Այս պահին դա այդպես չէ, մանավանդ այնպիսի իրավիճակում, ինչպիսին ստեղծվել էր երկրորդ խաղակեսում։ Մեզ անհրաժեշտ է մեծ արագությամբ տեղաշարժել գնդակը և արագ որոշումներ կայացնել։ Անհրաժեշտ է ավելի շատ տեղաշարժվել նաև առանց գնդակի և հույսը չդնել միայն անհատական վարպետության վրա։
Ազատ տարածությունների առկայության դեպքում անհատական գործողությունները կարող են արդյունք տալ, բայց այնպիսի իրավիճակում, ինչպիսին երկրորդ խաղակեսում էր, պարզապես հնարավոր չէ գոլ խփել։
Կարծում եմ՝ թիմի խաղացողներն ինձ աջակցում են։ Իհարկե չեմ կարող վստահ ասել, բայց հույս ունեմ, որ նրանք ինձ աջակցում են։ Թիմի ֆուտբոլիստների հետ իմ հարաբերությունները շատ լավ են, բայց դա հիմա կարևոր չէ։ Մեզ համար կարևոր է ցուցադրել լավ խաղ և արդյունք գրանցել»,- մասնագետի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: