ՄՅՈւ-ն ավարտին է հասցրել սուպեր գործարք
«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կհայտարարի «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի տեղափոխության մասին։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մեկ տարուց ավել տևած սագան ավարտվում է, իսկ կողմերը վերջապես համաձայնության են հասել։
Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը Սանչոյի տրանսֆերի դիմաց «Բորուսիային» վճարելու է 90 մլն եվրո, որն իր մեջ ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։
Հատկանշական է, որ 13 մլն եվրո ստանալու է նաև անգլիացի ֆուտբոլիստի նախկին ակումբը` «Մանչեսթեր Սիթին», որտեղից էլ 2017 թ. 7.8 մլն եվրոյի դիմաց համալրեց «իշամեղուների» շարքեը։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, սակայն լինելու է կետ, որը թույլ կտա նրանց այն երկարաձգել ևս մեկ տարով։
Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ 21-ամյա վինգերը «կարմիր սատանաների» կազմում տարեկան վաստակելու է 18 մլն եվրո։
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բորուսիան» արդեն պատրաստել են բոլոր պաշտոնական փաստաթղթերը, որպեսզի առաջիկա ժամերին կողմերը ստորագրեն դրանք։
Սանչոն շուտով բուժզննում կանցնի «Յունայթեդի» համար, ինչից հետո էլ կլինի գործարքի պաշտոնական հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Ջեյդոն Սանչոն «Բորուսիա Դորտմունդի» գույները պաշտպանում է 2017 թ. օգոստոսի 31-ից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 137 հանդիպում` դառնալով 50 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Նիկոլո Սկիրա, Ջեյդոն-Սանչո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո