Ռունին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան․ նա մարզչական կարիերա է սկսում

Ռունին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան․ նա մարզչական կարիերա է սկսում

15/01/2021 - 19:33

«Դերբի Քաունթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ուեյն Ռունին ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։ Այդ մասին հատյնում է ակումբի պաշտոնական կայքը։

Անգլիացի արդեն նախկին ֆուտբոլիստը տևական ժամանակ Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբի կազմում հանդես էր գալիս որպես խաղացող-մարզիչ, իսկ 2020 թվականի նոյեմբերի 25-ին հոլանդացի մասնագետ Ֆիլիպ Կոկուի հեռացումից հետո նշանակվել էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ Ռունին «Դերբիի» հետ նոր պայամանգիր է կնքել մինչև 2023 թվականի հունիսի 30-ը՝ դառնալով ակումբի հիմնական գլխավոր մարզիչը։

«Դերբի Քաունթին» Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղերից հետո վաստակել է 19 միավոր և զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը։ Չեմպիոնշիփին մասնակցում են 24 ակումբներ և «Դերբին» գտվնում է վտանգավոր գոտում։

Ուեյն Ռունին իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Էվերտոնի» (2002-2004 թթ․, 2017- 2018 թթ․) «Մանչեսթեր Յունայթեդի» (2004-2017թթ․), «Դի Սի Յունայթեդի» (2018-2020 թթ․), իսկ 2020 թվականի հունվարի 1-ից համարվում էր «Դերբիի» ֆուտբոլիստ։

Ռունին ակումբային կարիերայի ընթացքում մանսակցել է պաշտոնական 764 հանդիպման՝ դառնալով 313 գոլի և 167 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 253 գնդակով։ «Կարմիր սատանաների» հետ նախկին ֆուտբոլիստը նվաճել է 17 տիտղոս՝ այդ թվում մեկ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 5 անգամ էլ՝ Պրեմիեր լիգան։

Ուեյն Ռունին ևս 120 հանդիպում մանսկացել է Անգլիայի հավաքականի կազմում՝ այդ ընթացքում դառնալով 53 գոլի հեղինակ։ Ռունին նաև «երեք առյուծների»՝ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023