Ռոնալդուն արձագանքել է Մեսսիի` «Ոսկե գնդակը» հաղթելու փաստը որպես «թալան» որակած գրառմանը📸
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում արձագանքել է այն գրառմանը, որի մեջ օգտատերը Լեո Մեսսիի` «Ոսկե գնդակը» հաղթելու փաստը որակել է որպես «թալան և խայտառակություն»։
Cr7.o_lendario անունով հանդես եկող օգտատերն իր էջում երկար գրառում է կատարել, որտեղ ներկայացված են փաստեր, թե ինչու Կրիշտիանու Ռոնալդուն պետք է ստանար «Ոսկե գնդակը»։
Ռոնալդուն այդ գրառմանը պատասխանել է մեկ բառով` մեկնաբանություններում գրելով «Փաստեր 👍»։
Տվյալ օգտագերը գրառման մեջ գրել է հետևյալը.
«Կրիշտիանու Ռոնալդուն այս տարի. Իտալիայի գավաթ, Իտալիայի Սուպերգավաթ, Եվրո-2020-ի և Ա սերիայի լավագույն ռմբարկու, 2020/21 մրցաշրջանում «Յուվենտուսի» լավագույն ռմբարկու, 2021/22 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկու։
Բացի դրանից` 2021 թ. պաշտոնական խաղերում նա դարձել է ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու, Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու և ասիստենտ, հավաքականների մակարդակով լավագույն ռմբարկու։
43 գոլ 2021 թվականին, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 5 խաղում 6 գոլ և բոլորը վճռորոշ գոլեր։ Այս տղան, չնայած տարիքին, շարունակում է հրաշքներ գործել և գրավել աշխարհը, սակայն նրանք Ռոնալդուին դնում են 6-րդ տեղում։ Դուք, իրոք, մտածո՞ւմ եք, թե հինգ ֆուտբոլիստներ 2021 թ. ընթացքում ավելիին են հասել, քան Ռոնալդուն։
Ռոնալդուն հանգիստ կարող էր պայքարել այս մրցանակի համար, և Լևանդովսկու հետ մրցակցությունը հիանալի կլիներ։ Անհատական տեսանկյունից Ռոբերտը ողջ տարվա ընթացքում անհավանական էր, իսկ «Բավարիան» ավելի լավ մրցաշրջան անցկացրեց, քան «Յուվենտուսը», սակայն հավաքականների մակարդակով Ռոնալդուն ավելի լավն էր։
Իսկ ո՞ւմ հասավ մրցանակը։ Մեսսին, ով «Բարսելոնայի» հետ նվաճել է միայն Իսպանիայի գավաթը, ով Ռոնալդուի հեռանալուց հետո գոլեր չի խփում «Ռեալի» դարպասը, ով դաշտում կորում է մրցաշրջանի կարևոր հանդիպումների ժամանակ, ով հաղթել է Կոպա Ամերիկան, որը պետք է տեղի ունենար յուրաքանչյուր չորս տարին մեկ, սակայն, ըստ էության, անցկացվում է ամեն տարի։ Նա այդ մրցաշարում գոլի հեղինակ չի դարձել ո՛չ կիսաեզրափակիչում և ո՛չ էլ եզրափակիչում, ինչպես նաև վատ մրցաշրջան է անցկացնում ՊՍԺ-ի կազմում։
Որպեսզի Կրիշտիանուն ճանաչվի լավագույնը, նա 300%-ով պետք է ավելի լավը լինի մյուսներից։ Մեսսիի պարագայում լրիվ հակառակն է. նա կարող թույլ մրցաշրջան անցկացնել, սակայն նրանք Մեսսիին մրցանակ հանձնելու հիմքեր կգտնեն։
Թալան, կեղտոտւթյուն, խայտառակոււթյուն։ Ով ավելի խելացի է, հասկանում է, թե ով էր իրականում արժանի «Ոսկե գնդկաին»։
Անարդար կերպով մրցանակներ ստանալն ինքնախաբեություն է։
Ռոնալդուն միշտ մնա պատմության լավագույնը»,- գրված է վերոնշյալ օգտատիրոջ գրառման մեջ։
Հավելենք, որ ներկա պահին տվյալ օգտատիրոջ էջը Instagram-ում հասանալի չէ, սակայն երկրպագուները հասցրել են այն screenshot անել և հրապարակել համացանցում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Փարիզի Շատլե թատրոնում կայացավ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Լեո Մեսսին 7-րդ անգամ ստացավ անհատական ամենահեղինակավոր մրցանակը, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն քվեարկության արդյունքում զբաղեցրել է միայն 6-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Instagram, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Ոսկե-գնդակ