Ցուցադրական խաղում Ռոնալդինիոյի խփած գոլերի տեսանյութը   5 մլնից ավելի դիտում է հավաքել🎥

Ցուցադրական խաղում Ռոնալդինիոյի խփած գոլերի տեսանյութը 5 մլնից ավելի դիտում է հավաքել🎥

03/12/2021 - 14:25

Աշխարհահռչակ նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինիոն օրեր առաջ Բրազիլիայի Մասեյո քաղաքում ցուցադրական հանդիպման է մասնակցել։

Ռոնալդինիոյի ընկերների թիմը մրցել է բրազիլացի հանրահայտ կատակերգու դերասան Կարլինոս Մայայի ընկերների թիմի դեմ` հաղթելով 9:5 հաշվով։

Ինքը` Ռոնալդինիոն, դարել է երեք գոլի հեղինակ և մեծապես նպաստել իր թիմի հաղթանակին։

Հանդիպումից հետո բրազիլացի ֆուտբոլիստը խփած գոլերի տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր պաշտոնական էջում, որը երկու օրվա ընթացքում հավաքել է 5 մլնից ավելի դիտում։

Հավելենք, որ Ռոնալդինիոյի թիմի կազմից հանդես է եկել նաև «Բարսելոնայի», «Ինտերի», «Ռեալ Մադրիդի», «Միլանի» և Բարզիլիայի հավաքականի մեկ այլ լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոյին որդին` Ռոնալդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023