Ֆերդինանդ. Ռոնալդուն ֆուտբոլային աստված է
Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կիսվել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին իր կարծիքով.
«Ռոնալդուն ֆուտբոլային աստված է: Չեմպիոնների լիգայում նա սահմանել է այն բոլոր ռեկորդները, ինչ կարելի է պատկերացնել: Հեթ-տրիկների քանակով նա հավասարվեց Մեսսիին…:
Ի դեպ, մրցակիցը «Աթլետիկոն» էր. թիմ, որն ունի ամուր պաշտպանություն:
Նա նույնիսկ չէր նյարդայնանում 11 մետրանոցից առաջ. այդպես չէ՞: Անհավանական է: Նա կարծես ասաց. «Սա իմ տունն է, հեռացե՛ք:»»,- ասել է Ֆերդինանդը BT Sport-ի եթերում: