Ռոյսի ֆանտաստիկ պերֆորմանսը. Բորուսիա Դորտմունդը քարուքանդ արեց Բորուսիա Մյունխենգլադբախին
Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Բորուսիա Դորտմունդ» ու «Բորուսիա Մյունխենգլադբախը»։
Հանդիպման մեծ մասում դորտմունդյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հյուրերի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ։
Հանդիպման հերոս դարձավ «իշամեղուների» ավագ Մարկո Ռոյսը, ով իր անվան դիմաց գրանցեց 2 գոլ և 3 գոլային փոխանցում։
Բացի Ռոյսից, «Բորուսիայի» կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Դոնիել Մալնենը, Մարիուս Վոլֆը, Յուսուֆա Մուկոկոն ու Էմրե Ջանը։
Այս հաղթանակից հետո Մարկո Ռոզեի թիմը վաստակեց 49 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Բորուսիա Մյունխենգլադբախը», 26 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Դոնիել Մալեն, Էմրե Ջան, Մարիուս Վոլֆ, Մարկո Ռոզե, Մարկո Ռոյս