Ռեալը հաղթեց Բորուսիային` 15-րդ անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը 🎥

Ռեալը հաղթեց Բորուսիային` 15-րդ անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը 🎥

02/06/2024 - 00:55

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց Բորուսիա «Դորտմունդի» դեմ։

Առաջին խաղակեսում գերմանական ակումբը բավական լուրջ ճնշում էր գործադրում և մի քանի անգամ շատ մոտ էր հաշիվը բացելուն։

Դրվագներից մեկում դորտմունդյան ակումբի վինգեր Կարիմ Ադեյեմին մեն-մենակ մնաց «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի դիմաց, շրջանցեց նրան, սակայն հապաղեց ու չկարողացավ գրավել դարպասը։

23-րդ րոպեին աչքի ընկնելուն շատ մոտ էր Նիկլաս Ֆյուլկրուգը, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Ամեն դեպքում, առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսում «արքայական» ակումբը կերպարանափոխված տեսք ուներ և քիչ-քիչ սկսեց առավելություն ստանալ։

Կառլո Անչելոտիի թիմը կարողացավ խաղավերջում երկու անպատասխան գոլ խփել ու հաղթել 2:0 հաշվով։

Հանդիպման հերոսներ դարձան Դանի Կարվախալն ու Վինիսիուսը, որոնք խփեցին «Ռեալի» հաղթական գոլերը։

Այսպիսով, «Ռեալը» 15-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023