Ռեալը հայտարարել է Միլիտաոյի տրանսֆերի մասին

Ռեալը հայտարարել է Միլիտաոյի տրանսֆերի մասին

15/03/2019 - 11:21

«Ռեալը» կատարել է առաջին տրանսֆերը Զիդանի վերադարձից հետո:

Մադրիդյան ակումբը ձեռք է բերել «Պորտուի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյին:

Ինչպես հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը կստորագրի պայմանագիր՝ նախատեսված մինչև 2025 թվակնի հունիսի 30-ը: Տրանսֆերի արժեքի մասին ոչինչ չի նշված:

Ըստ Marca-ի՝ Միլիտաոն «Ռեալի» համար կարժենա 50 մլն եվրո:

21-ամյա պաշտպանը «Պորտուի» կազմում այս մրցաշրջանի 34 խաղերում դարձել է 3 գոլի հեղինակ և կատարել 2 գոլային փոխանցում:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023