Ռեալը ամռանը կփորձի ձեռք բերել Մանեին

Ռեալը ամռանը կփորձի ձեռք բերել Մանեին

19/03/2019 - 18:35

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում»:

France Football-ի տեղեկություններով մադրիդյան ակումբը մտադիր է վերադառնալ սենեգալցի ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքին և փորձել նրան գնել ամռանը:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Մանեով հետքրքրված է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ով իր վերադարձի պայմանների ցանկում նշել էր նաև աֆրիկացի ֆուտբոլիստին ձեռք բերելը:

Զիդանն ու «Ռեալը» Սադիո Մանեով հետաքրքրվում էին դեռ անցած ամռանը, սակայն ֆրանսիացին հեռացավ թիմից, իսկ «սերուցքայինները» հրաժարվեցին «Լիվերպուլի» խաղացողին ձեռք բերելու մտքից:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023