Ռեալը, Բավարիան ու ՊՍԺ-ն հետաքրքրված են Ռեյմսի լավագույն ռմբարկուի ծառայություններով
«Ռեյմսի» կենտրոնական հարձակվող Յուգո Էկիտիկեն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։
Ouest France-ը, հղում կատարելով L’Equipe-ին, հայտնում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ Մադրիդը», ՊՍԺ-ն ու «Բավարիան»։
Այդուհանդերձ, հայտնի է, որ ֆրանսիացի հարձակվողի տրասֆերն իրականացնելուն ամենամոտը «Նյուքասլն» է։
Հայտնի է, որ «կաչաղակներն» արդեն տևական ժամանակ է տրանսֆերի հարցում համաձայնության են հասել «Ռեյմսի» հետ ու գործարքի դիմաց ֆրանսիական ակումբին վճարելու են 30+5 եվոո։
«Նյուքասլը» նաև 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Էկիտիկեի հետ, սակայն 19-ամյա ֆուտբոլիստը դեռևս չի շտապում որոշում կայացնել ապագայի հարցում։
Հավելենք, որ Լիգա 1-ի 2021/22 մրցաշրջանում Յուգո Էկիտիկեն անցկացրած 23 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ. իր ակումբի լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Լիգա-1, Յուգո Էկիտիկե, Նյուքասլ, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Ռեյմս, տրանսֆերներ