Ռեալ – Սիթի հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ🎥
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:1 հաշվով, ինչից հետո ընդհանուր դիմակայությունում հաշիվը դարձավ 5:5, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
73-րդ րոպեին «քաղաքաբնակների» կազմից հաշիվը բացեց Ռիյադ Մարեզը, սակայն 90-րդ ու 90+1-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Ռոդրիգոն` շրջելով դիմակայության ընթացքը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռիյադ Մարեզ, Ռոդրիգո Գոյես