Բարսելոնան մտադիր չէ երկարաձգել Ռակիտիչի հետ պայմանագիրը
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Sport.es-ը հայտնում է, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի ժամկետը երկարացնելու հարցում: Պարբերականը հայտնում է, որ ակումբը մտադիր չէ երկարաձգել այն:
Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք առաջատար ակումբներ: Ավելի վաղ 30-ամյա Իվանը հայտնել էր, որ «Բարսելոնայում» մնալու մեծ ցանկություն ունի: Կիսապաշտպանի հետ հույսեր է կապում նաև կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն: