ՊՍԺ-ն հաղթեց խոշոր հաշվով. Դի Մարիան՝ գեղեցիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

ՊՍԺ-ն հաղթեց խոշոր հաշվով. Դի Մարիան՝ գեղեցիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

12/03/2019 - 23:51

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրից հետաձգված խաղում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվել էր «Դիժոին»: Փարիզյան թիմը հաղթեց 4:0 հաշվով:

Հանդիպման մեկնարկից 7 րոպե անց գլխի դիպուկ հարվածով հաշիվը բացել է Մարկինյոսը: 40-րդ րոպեին Մբապեն մոտ տարածությունից գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկից 5 րոպե անց տուգանայինից կատարած հիանալի հարվածով գոլի հեղինակ է դարձել Անխել դի Մարիան: Հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Չուպո-Մոտինգը 4-րդ գոլն է խփել:

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 74 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023