ՊՍԺ-ն 10 մլն եվրոյի դիմաց վաճառեց Իկարդիին
ՊՍԺ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի հարձակվող Մաուրո Իկարդին կարիերան կշարունակի «Գալաթասարայի» կազմում։
Գործարքի կայացումը հաստատել է նաև թուրքական ակումբի մամուլի ծառայությունը
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել էր, որ «Գալան» գործարքի դիմաց փարիզյան ակումբին վճարելու է 10 մլն եվրո, իսկ կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ Իկարդին 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է հենց «Գալաթասարայի» կազմում, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 26 անգամ` դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
30-ամյա ֆուտբոլիստը «Գալաթասարային» օգնել է դառնալ թուրքական Սուպերլիգայի 2022/23 մրցաշրջանի չեմպիոն։
Ավելացնենք, որ արգենտինացի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում հանդես է եկել 2019-2022 թթ.` անցկացրած 92 խաղում դառնալով 38 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գալաթասարայ, Մաուրո-Իկարդի, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո