ՊՍԺ-ն վստահորեն հաղթեց՝ դուրս գալով Ֆրանսիայի Գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

ՊՍԺ-ն վստահորեն հաղթեց՝ դուրս գալով Ֆրանսիայի Գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

27/02/2019 - 02:10

Ֆրանսիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալել էր «Դիժոնին» և հաղթեց 3:0 հաշվով:

Հանդիպման մեկնարկից 8 րոպե անց Դի Մարիան դարպասապահի գլխավերևով գեղեցիկ կերպով գնդակն ուղարկել է դարպասը: 20 րոպե անց արգենտինացին դուբլ է ձևակերպել: 77-րդ րոպեին Մենյեն խփել է փարիզյան թիմի 3-րդ գոլը:

Հարկ է նշել, որ ՊՍԺ-ն հանդես է եկել ոչ հիմնական կազմով, պահեստայինների նստարանին է մնացել Կիլիան Մբապեն:

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը դուրս է գալիս Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023