ՊՍԺ-ն հաղթեց. Դի Մարիան՝ ֆանտաստիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

ՊՍԺ-ն հաղթեց. Դի Մարիան՝ ֆանտաստիկ գոլի հեղինակ (տեսանյութ)

18/03/2019 - 01:57

Ֆրանսիական Լիգա 1-ի 29-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալել էր «Մարսելին»: Փարիզյան թիմը հաղթեց 3:1 հաշվով:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Մբապեն բացել է հաշիվը: Երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեին հյուրերին հաջողվել է հավասարեցնել հաշիվը. գոլ է խփել Ժերմենը:

62-րդ րոպեին «Մարսելի» դարպասապահ Մանդանդան տուգանայինից դուրս ձեռքով է խաղացել և կարմիր քարտով հեռացվել խաղադաշտից:

Մոտ 10 րոպե անց Դի Մարիան դարձյալ առաջ է մղել գործող չեմպիոնին: 66-րդ րոպեին էլ արգենտինացին տուգանայինից շքեղագույն գոլով դուբլ է ձևակերպել:

Ավելացված ժամանակում էլ Մբապեն չի կարողացել հստակ իրացնել 11 մետրանոցը:


Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 77 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Լիլից» առաջ լինելով 20 միավոր:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022