Աթլետիկոյի նախագահը լքել է ստադիոնը, իսկ գոլերը դիտել է հեռուստացույցով
Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն էմոցիոնալ է արձագանքել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Յուվենտուսի» դեմ հանդիպման ժամանակ Ալվարո Մորատայի գոլը չհաշվելու մրցավարների որոշմանը։
Երբ գերմանացի մրցավար Ֆելիքս Ցվայերը կրկնապատկերը դիտելուց հետո չի հաշվել Մորատայի գոլը, Սերեսոն լքել է «Վանդա Մետրոպոլիտանոյի» vip օթյակը։
70-ամյա իսպանացին դժգոհ է եղել և ասել է, որ VAR-ը խայտառակություն է։ «Ատլետիկոյի» մյուս երկու գոլերը նա դիտել է հեռուստացույցով։
Խաղից առաջ Սերեսոն ասել էր․«VAR-ից առաջ կար պրոբլեմ, հիմա նրանք երկուսն են»,- մեջբերում է As-ը։