Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակն ԱԱ որակավորման փլեյ-օֆֆ փուլի համար
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են հավաքական` պատրաստվելու աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլին։
Ֆերնանդու Սանթուշը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Անտոնի Լոպեշ («Լիոն»), Դիոգու Կոշտա («Պորտու»), Ռուի Պատրիսիու («Ռոմա»)
Պաշտպաններ – Սեդրիկ Սոարեշ («Արսենալ»), Ժոաու Կանսելու («Մանչեսթեր Սիթի»), Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ»), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ Լիսաբոն»), Ժոզե Ֆոնտե («Լիլ»), Պեպե («Պորտու»), Նունու Մենդեշ (ՊՍԺ), Ռաֆայել Գերեյրու («Բորուսիա Դորտմունդ»)
Կիսապաշտպաններ – Դանիլու Պերեյրա (ՊՍԺ), Մատեուշ Նունյեշ («Սպորտինգ Լիսաբոն»), Վիլյամ Կարվալյու («Բետիս»), Ռուբեն Նևեշ, Ժոաո Մոուտինիո (երկուսն էլ` «Վուլվերհեմպտոն»), Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Օտավիո («Պորտու»), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)
Հարձակվողներ – Ժոաո Ֆելիշ («Ատլետիկո Մադրիդ»), Անդրե Սիլվա («Լայպցիգ»), Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»), Դիոգու Ժոտա («Լիվերպուլ»), Գոնսալու Գուեդեշ («Վալենսիա»), Ռաֆայել Լեաու («Միլան»)
Հավելենք, որ ԱԱ-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը մարտի 24-ին կմրցի Թուրքիայի դեմ։
Հաղթանակի դեպքում Սանթուշի թիմը մարտի 29-ին կմրցի Իտալիա-Հյուսիսային Մակեդոնիա զույգի հաղթողի դեմ և կխաղարկի աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիրը։
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Բերնարդու Սիլվա, Դիեգու Ժոտա, Ժոաո Կանսելու, Ժոաո Ֆելիշ, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական, Ֆերնանդու Սանթուշ