Պոգբա․ «ՄՅՈւ-ն Լիվերպուլի մակարդակին չէ, սակայն մենք ցանկանում ենք հաղթել ԱՊԼ-ի չեմպիոններին»
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ԱՊԼ-ի հաջորդ տուրում «Լիվերպուլի» դեմ կայանալիք հանդիպման մասին։
«Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել և դեռ շարունակում ենք առաջ ընթանալ, սակայն, ամեն դեպքում, մեր թիմը դեռևս երիտասարդ է։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող ասել, որ «Լիվերպուլի» հետ միևնույն մակարդակի վրա ենք, քանզի նրանք հաղթել են Պրեմիեր լիգան և շարունակում հաղթել։ Այն օրը, երբ մենք էլ կհաղթենք ԱՊԼ-ն, կարող ենք ասել որ նույն մակարդակի ենք։
Լավագույնը դառնալու համար անհրաժեշտ է հաղթել լավագույններին։ Մենք ցանկանում ենք հաղթել Պրեմիեր լիգայի չեմպիոններին։ Գիտենք, թե վիրջին տարիներին որքան լավ են նրանք ֆուտբոլ խաղում, գիտենք նրանց խաղամակարդակը․ նրանց հետ մեզ միշտ էլ դժվար է եղել պայքարել։
«ՄՅՈւ»-ն գիտի, թե առջևում ինչպիսի դժվարություններ է իրեն սպասվում։ Պետք է կենտրոնանալ և ձգտել մնալ վերևում։ Ես կարծում եմ, որ մեր ուժերի սահմաններում է դառնալ ԱՊԼ հաղթող, սակայն կան այլ ակումբներ, որոնք նույնպես կարող են նվաճել այն։ Ամեն ինչ առջևում է, նպատակը դեռ հեռվում է»,- եզրափակել է իր խոսքը ֆրանսիացին։
27-ամյա ֆուտբոլիստը ֆուտբոլիստը ԱՊԼ-ի շրջանակում մանկունյական ակումբի կազնում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Տեղեկացնենք, որ ԱՊԼ-ի 19-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի մրցաշարի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին», որին զիջում է ընդամենը 3 միավոր։ Խաղը կմեկնարկի հունվարի 17-ին՝ երևանի ժամանակով ժամը 20։30-ին։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Պոլ-Պոգբա