Playboy-ի նախկին մոդելը մտադիր է ֆուտբոլային ակումբ ձեռք բերել

Playboy-ի նախկին մոդելը մտադիր է ֆուտբոլային ակումբ ձեռք բերել

29/05/2020 - 12:36

Ինչպես տեղեկացնում է GSP-ն, ամերիկյան աշխարհահռչակ Playboy ամսագրի նախկին մոդել Անամարիա Պրոդանը մտադիր է ֆուտբոլային ակումբ գնել։ Այդ ակումբը ռումինական «Հերմանշտադտն» է, որը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։

Ներկայումս ակումբը հանդես է գալիս Ռումիայի բարձրագույն առաջնության փլեյ-օֆֆ-ում, որը հնարավորություն է տալիս պահպանել տեղը բարձրագույն առաջնությունում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր է, որ ակումբը չկարողանա ավարտին հասցնել առաջնությունը, քանի որ ակումբի ղեկավարությունը ավելի քան 700 հազար եվրո է պարտք ֆուտբոլիստներին և աշխատակիցներին։ Ակումբի ղեկավարները հայտարարություն են տարածել, որ շատ շտապ փնտրում են ներդրողների, ովքեր կփրկեն ակումբը։

Նախկին մոդելը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ գումարը և վերջերս հայտարարել էր, որ ցանկանում է ֆուտբոլային ակումբ ձեռք բերել։ Նշենք, որ 47-ամյա նախկին մոդելն այժմ ֆուտբոլային գործակալ է։ Հայտնի է, որ Պրոդանը երկրպագում է Բուխարեստի «Դինամոյին»։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023