Պիկե. Ռեալը բողոքում է մրցավարներից, իսկ երբ օգնում են իրենց, ձայները կտրում են
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հերթական անգամ իր վրա է սևեռել իսպանական և միջազգային մամուլի ուշադրությունը: Իսպանացին անդրադարձել է մրցավարությանը, որից ըստ իրեն՝ մշտապես բողոքում են «Ռեալի» ֆուտբոլի և բասկետբոլի թիմերը:
«Վերջին տարիներին այդպես հաճախ է լինում թե՛ բասկետբոլում, թե՛ ֆուտբոլում. նրանք («Ռեալը») դժոհում են մրցավարներից։ Իսկ հետո «Ռեալը» գալիս է «Վանդա Մետրոպոլիտանո», որտեղ նրանց օգնում են, ինչից հետո նոր ձայները կտրում են…։
Նրանք այդպես անում են միշտ։ Փառք Աստծո, որ նրանք այլ թիմեր չունեն, այլապես ստիպված կլինեինք տառապել այդ ամենից թե՛ հանդբոլում, թե՛ հոկեյում։
Նրանք օգտվում են այդ մարտավարությունից և մենք պետք է դրա հետ համակերպվենք։»,- Պիկեի խոսքն է մեջբերել Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալի» բասկետբոլի թիմը Իսպանիայի Թագավորական Գավաթի շրջանակում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (93:94) քննադատել էր մրցավարների աշխատանքը։