Ֆիլ Ֆոդենը մեկ դրվագում երկու անգամ Զիդանի հայտնի հնարքն է կիրառել🎥
Հունվարի 14-ին Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ Ֆիլ Ֆոդենի հեղինակած գոլի շնորհիվ 1։0 հաշվով առավելության է հասել «Բրայթոնի» նկատմամբ։
Անգլիացի երիտասարդ կիսապաշտպանը ոչ միայն դարձավ խաղի միակ գոլի հեղինակ, այլև որոշ դրվագներում անզուգական ֆուտբոլ էր ցուցադրում։ Մասնավորապես՝ 55-րդ րոպեին նա հարձակման ձախ եզրում հայտնվել էր երկու ֆուտբոլիստների հսկողության ներքո․ 20-ամյա ֆուտբոլիստը չվարանեց և երկու անգամ կիրառեց Զինեդին Զիդանի հայտնի հնարքը, շրջանցեց մրցակցիներին, շարժվեց առաջ, ինչից հետո մրցակցի պաշտպանները խախտում թույլ տվեցին նրա նկատմամբ։
# ԱՊԼ, Բրայթոն, Մանչեսթեր-Սիթի, Ֆիլ Ֆոդեն