Պաշտոնական. Օզբիլիզը տեղափոխվեց Փյունիկ

Պաշտոնական. Օզբիլիզը տեղափոխվեց Փյունիկ

31/08/2019 - 16:19

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 29-ամյա հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Օզբիլիզն Ամստերդամի «Այաքսի» սան է և երկար տարիներ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում:

Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Փյունիկին»:

Հայաստանի հավաքականում Օզբիլիզը խաղում է 2012թ.-ից և այդ ընթացքում հասցրել է մասնակցել 39 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Օզբիլիզին:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023