Opta-ն գնահատել է «Ինտերի» ու «Բարսելոնայի» եզրափակիչ դուրս գալու շանսերը
Opta հեղինակավոր վիճակագարական ընկերությունը գնահատել է «Ինտերի» ու «Բարսելոնայի» Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու շանսերը։
Ըստ Opta-ի սուպերհամակարգչի` դիմակայության պատասխան խաղում 42,7 տոկոս հավանականությամբ կհաղթի «Բարսելոնան», «Ինտերը»` 33։
24,3 տոկոս էլ գնահատվում է, որ հանդիպման հիմնական ժամանակում հաղթող չի լինի։
Անկախ հանդիպման ընթացքից` Opta-ի կարծիքով, «բլաուգրանան» մրցաշարի եզրափակիչ դուրս կգա 56 տոկոս հավանականությամբ, «Ինտերը»` 44։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում ակումբները Կատալոնիայի մայրաքաղաքում գերգոլառատ ոչ-ոքի են գրանցել` 3:3։
Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Opta, Բարսելոնա, Ինտեր, Չեմպիոնների-լիգա