Opta-ն կանխատեսել է Եվրոպա լիգայի եզրափակիչի հաղթողին
Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերության սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպա լիգայի եզրափակիչի հաղթողին։
Ըստ սուպերհամակարգչի` անկախ հանդիպման ընթացքից` «Տոտենհեմը» 50,3 տոկոս հավանական կնվաճի տիտղոսը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»` 49,7։
Ակնկալվում է, որ լոնդոնյան ակումբը հանդիպման հիմնական ժամանակում կհաղթի 37,5 տոկոս հավանականությամբ, «կարմիր սատանաները»` 35,2։ Հիմնական ժամանակում ոչ-ոքի կգրանցվի 27,3 տոկոս հավանականությամբ։
Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 21-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Եվրոպա-լիգա, Մանչեսթեր Յունայթեդ, Տոտենհեմ