Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալելով Իտալիայի, ապա՝ Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին։
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Ժամը 19:00-ին նշանակված է հավաքականի առաջին մարզումը։
Նախապես հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից առայժմ չեն ժամանել Անդրե Չալըշըրն ու Վարազդատ Հարոյանը, ովքեր հավաքականին կմիանան երեկոյան, և Հենրիխ Մխիթարյանը, ով հավանաբար Երևան կժամանի վաղը:
# Հայաստանի-հավաքական