Նեյմարը վերադարձել է ՊՍԺ-ի մարզումներին ?
Ներկայիս ֆուտբոլի թերևս ամենաքննարկվող կերպարի՝ Նեյմարի «ոդիսականը» շարունակում է հեղեղել միջազգային մեդիան:
Այսօր՝ օգոստոսի 17-ին բրազիլացին վերադարձել է փարիզյան թիմի մարզումներին,- հայտնում է L’Equipe-ը:
Actu Foot-ը լուսանկար է հրապարակել.
Պարզ է դառնում, որ Նեյմարը մնում է «Պարի Սեն Ժերմենում»:
Թոմաս Տուխելն ասել է հետևյալը. «Տրանսֆերային պատուհանն ավարտվում է: Խոսակցությունները ոչինչ չեն նշանակում. նա մեր ֆուտբոլիստն է: Նրա հետ ՊՍԺ-ն ավելի ուժեղ է, ավելի ագրեսիվ է գրոհում»,- մասնագետի խոսքն է մեջբերել L’Eqiupe-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարի հավանական տեղափոխության բանակցություններին անձամբ մասնակցում են «Բարսելոնայի» և «Ռեալի» նախագահները՝ Խոսեպ Բարտոմեուն և Ֆլորենտինո Պերեսը:
# Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ