News.am sport. «Հավաքականը ևս մեկ այլազգի նորեկ կունենա»

News.am sport. «Հավաքականը ևս մեկ այլազգի նորեկ կունենա»

17/06/2020 - 17:35

Ինչպես տեղեկացնում է News.am sport-ը, Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը շարունակում է ուղիներ փնտրել ազգային հավաքականն ուժեղացնելու համար։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հավաքական է հրավիրվելու հայկական արմատներ ունեցող արգենտինացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը: Սելարայանը հիմնականում հանդես է գալիս փլեյմեյքերի դիրքում։

Նշվում է, որ իսպանացի մասնագետը մի շարք զրույցներ է ունեցել Սելարայանի հետ, ով հունվարին համալրել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Կոլամբուս Քրյու» ակումբը և արդեն բացել է իր գոլերի հաշիվը նոր ակումբի կազմում։

Հայտնի է, որ Սելարայանի տրանսֆերը ամերիկյան ակումբի համար արժեցել է 7 մլն եվրո, ինչը տրանսֆերային ռեկորդ է «Կոլամբուս Քրյուի» համար։

Սելարայանն այժմ 27 տարեկան, կարիերան սկսել է Արգենտինան ներկայացնող «Բելգրանոյի» կազմում, իսկ 2016 թվականին 5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց մեքսիսկական «Տիգրես», որի կազմու երկու անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն։ Սելարայանը կարիերայի ողջ ընթացքում մասնակցել է 219 պաշտոնական հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք նաև, որ ըստ transfermarkt.com պորտալի, այժմ Լուկաս Սելարայանի տրանսֆերը գնահատվում է 4,8 մլն եվրո։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023