Նոյերը կարող է մասնակցել Լիվերպուլի հետ հանդիպմանը
Մյունխենի «Բավարիան» շարունակում է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպմանը:
Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Մանուել Նոյերն ապաքինվել է և կկարողանա մասնակցել Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Աուգսբուրգի» և ՉԼ-ում «Լիվերպուլի» հետ առաջիկա հանդիպումներին:
«Բժշկական կոմիտեն վերջնական եզրակացությունը հայտնել է. ես լիովին պատրաստ եմ»,- ասել է Նոյերը:
Հիշեցնենք, որ վերջին հանդիպումը Նոյերն անցկացրել է ունվարի 27-ին, այնուհետև ձեռքի վնասվածքի պատճառով բաց է թողել 3 խաղ:
Լուսանկարը՝ «Բավարիայի» երեկվա (14.02) մարզումից: