Ազգերի լիգա. Սերբիան հիանալի խաղով հաղթեց Նորվեգիային` դուրս գալով A դիվիզիոն🎥
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 4-րդ խմբի վերջին` 6-րդ տուրում Սերբիայի հավաքականն Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցերց Նորվեգիայի ընտրանու դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հյուրերը բավական գրագետ հանդիպում անկացրին և հաղթեցին 2:0 հաշվով։
Դրագան Ստոյկովիչի թիմին հաղթանակ պարգևեցին Դուշան Վլահովիչի և Ալեքսանդր Միտրովիչի խփած գոլերը։
Նշենք, որ Միտրովիչը Սերբիայի հավաքականի կազմում խփեց հոբելյանական 50-րդ գոլը. 28-ամյա հարձակվողն «սպիտակ արծիվների» պատմության լավագույն ռմբարկուն է։
Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
Վերջին տուրից հետո B դիվիզիոնի 4-րդ խումբն ստացավ հետևյալ տեսքը.
- Սերբիա – 13 միավոր
- Նորվեգիա – 10 միավոր
- Սլովենիա – 6 միավոր
- Շվեդիա – 4 միավոր
Այսպիսով, Սերբիայի հավաքականը նվաճեց A դիվիզիոնի ուղեգիր, իսկ Շվեդիան դուրս մնաց B դիվիզիոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Ալեքսանդր Միտրովիչ, Դուշան Վլահովիչ, Դրագան Ստոյկովիչ, Նորվեգիայի հավաքական, Սերբիայի հավաքական