Նապոլին շտկում է իրավիճակը մրցաշարային աղյուսակում՝ բարձրանալով 4-րդ հորիզոնական 🎥
Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունեց «Պարմային» և կարողացավ 2։0 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ բարելավելով դիրքերը մրցաշարային աղյուսակում։
Խաղակեսերից յուրաքանչյուրում Ջենարո Գատուզոյի սաները մեկական գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։
Նախ՝ հանդիպման 32-րդ րոպեին աչքի ընկավ Էլիֆ Էլմասը, ապա 82-րդ րոպեին նեապոլական ակումբի առավելությունը կրկնապատկեց Մատեո Պոլիտանոն՝ ձևակորպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 2։0։
Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 37 միավոր և Ա սերիայի մրցաշարային աղյուսակում կատարելով 3 տեղանոց ցատկ՝ բարձրացավ 4-րդ հորիզոնական։
«Պարման» շարունակում է անհաջող ելույթների շարքը․ թիմն այս պահին 19-րդ հորիզոնականում է՝ իր ակտիվում ունենալով ընդամենը 13 միավոր։
# Ա Սերիա, Էլիֆ Էլմաս, Մատեո Պոլիտանո, Նապոլի, Պարմա, Ջենարո Գատուզո