Mundo Deportivo. Նեյմարը պատրաստ է տեղափոխվել Ռեալ, Յուվենտուս կամ Բավարիա
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը հաստատակամ է այս ամռանը հեռանալ ակումբից:
27-ամյա բրազիլացու համար նախընտրելի տարբերակ է մնում «Բարսելոնա» տեղափոխվելը, բայց նա հասկանում է, որ ներկա պահին այդ տրանսֆերն իրականացնելը շատ դժվար է:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, այդ պատճառով Նեյմարը իր կարիերան շարունակելու այլ տարբերակներ է դիտարկում, այդ թվում են՝ «Ռեալը», «Յուվենտուսը» և «Բավարիան»:
Ինչպես նաև, նա պատրաստ էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», բայց այժմ հրաժարվել է այդ մտքից, քանի որ անգլիացիները չեն խաղալու Չեմպիոնների լիգայում: