ՄՅՈւ-ի համար Կուլիբալիի տրանսֆերը 150 մլն եվրո կարժենա

ՄՅՈւ-ի համար Կուլիբալիի տրանսֆերը 150 մլն եվրո կարժենա

24/03/2019 - 11:34

Հայտնի է դարձել, թե ինչ գնով է պատրաստ «Նապոլին» վաճառել թիմի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիին:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, նեապոլցիների նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը 27-ամյա սենեգալցու համար կպահանջի 150 միլիոն եվրո:

Կուլիբալիի հնարավոր ձեռք բերումը դիտարկում են «Չելսին», «Բարսելոնան» և «Ռեալը», իսկ վերջին ամիսներին նրանով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նապոլին» մերժել է Կուլիբալիի տրանսֆերի համար՝ ՄՅՈւ-ի 105 միլիոն եվրո արժեցած առաջարկը:

2014 թվականին իտալական ակումբը պաշտպանին 7.75 միլիոն եվրոյով գնել էր «Գենկից»:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023