MSG եռյակը կրկին փայլեց, Ռեալը անչափ կարևոր միավորներ կորցրեց, գոլային հրավառություն Պամպլոնայում?
Իսպանական ֆուտբոլը նույնպես գնաց ամանորյա տոները նշելու, իսկ մինչ այդ կայացավ 18-րդ տուրը, որի արդյունքում կատալանոկան «Բարսելոնան» տարին ավարտեց միանձնյա առաջատարի դերում, քանի որ Մադրիդի «Ռեալը» տուրի վերջին խաղում անչափ կարևոր միավորներ կորցրեց։ Կայացած մյուս հանդիպումների արդյունքներին կծանոթանանք միասին։
Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալավեսին»։ Ձախողած Էլ կլասիկոյից հետո կատալոնական ակումբը սեփական երկրպագուներին շատ բան ուներ ապացուցելու և նկատելի էր, որ թիմը հանդես է գալիս գերմոտիվացված՝ մրցակցին հաղթելով 4։1 հաշվով։
Խաղի հերոս դարձավ Լուիս Սուարեսը, ում հաշվին գրանցվեց 3 գոլային փոխանցում և մեկ գոլ, այսինքն՝ El pistolero-ն մասնակցություն ունեցավ բոլոր գոլերում։ Գոլերի հեղինակներ դարձան Անտուան Գրիզմանը, Արթուրո Վիդալը, Լեո Մեսսին, և, ինչպես նշեցինք, Լուիս Սուարեսը։
Այսպիսով, կատալոնական ակումբը, այս խաղում չպատրվելով, 2019 թվականի ողջ ընթացքում բոլոր մրցաշարերի ընթացքում մնաց անապրտելի «Նոու Կամպ» մարզադաշտում, ինչը պատահում է 2011 թվականից ի վեր առաջին անգամ։
Մադրիդի «Ռեալը», որը Կլասիկոյում շատ ավելի լավ տեսք ուներ, քան «Բարսելոնան», տուրի վերջին խաղում «Սանտիագո Բեռնաբեու» մարզդաշտում մրցեց Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։
Թվում էր՝ «Ռեալը» հեշտ հաղթանակ պիտի տանի և խաղի ընթացքն էլ խոսում էր դրա մասին, սակայն առաջին խաղակեսում «արքայական» ակումբը ստեղծեց բազում գոլային պահեր, որոնք մեկը մյուսի հետևից չէին իրացնում Զինեդին Զիդանի սաները, իսկ երկրորդ խաղակեսում «Ռեալի» մոտ սկսեց հոգնածություն նկատվել, ինչն էլ նպաստեց, որ Բիլբաոյից ժամանած հյուրերը իրենց հետ 2 միավոր տարան տուն։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0
Մադրիդիստները ձեռքից բաց թողցին տարին հիանալի նոտայով ավարտելու հնարավորությունը՝ հետ մնալով «Բարսելոնայից» 2 միավորով։ Երեկ «Ռեալի» մոտ երկրորդ խաղակեսում կարծես սպառվեցին ուժերը․ նրանք չափից դուրս մեծ էներգիա էին ծախսել չորքեշաբթի օրը։
Տուրի ամենահետաքրքիր հանդիպումը կայացավ Պամպլոնայի «Էլ Սադար» մարզադաշտում, որտեղ «Օսասունան» և «Ռեալ Սոսիեդադը» իսկական ներկայացում էին պատրաստել մեզ համար։
Այս խաղում ոչնչի պակաս չկար․ գրանցվեց 7 գոլ, 8 դեղին և 1 կարմիր քարտ, իսկ հաղթեցին հյուրերը՝ 3։4 հաշվով։ Տատներերի կազմում հերթական անգամ փայլեց Չիմի Ավիլան՝ դառնալով դուբլի հեղինակ։ Ավիլան ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 8-ի՝ զիջելով միայն Լեո Մեսսիին, Կարիմ Բենզեմային և Լուիս Սուարեսին։ Իսկ հյուրերի կազմում հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց 21-ամյա նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը՝ տուգանային հարվածով դառնալով հիանալի գոլի հեղինակ։ Նորվեգացու անվան դիմաց գրանցվեծ նաև մեկ գոլային փոխանցում։
Իմանուոլ Ալգուասիլի սաներին հաղթանակ պարգևեցին Միկել Օյարսաբալի, Պորտուի, Մարտին Էդեգորի, ինչպես նաև Ալեքսանդ Իսակի գոլերը։ Իսկ տանտերերի կազմում, ինչպես նշեցինք, դուբլի հեղինակ դարձավ Չիմի Ավիլան, մեկ գնդակ էլ խփեց Ադրիանը։
«Ատլետիկո Մադրիդը» վերջապես տարավ արտագնա հաղթանակ։ Լա լիգայի շրջանակում Դիեգո Սիմեոնեի սաները արտագնա հաղթանակ տարել էին գրեթե 3 ամիս առաջ՝ սեպտեմբերի 25-ին։
«Հնդկացիները» երեկ հյուրընկալվելիս ծանր պայքարում կարողացան 1։2 հաշվով առավելության հասնել «Բետիսի» նկատմամբ՝ տարին ավարտելով 4-րդ հորիզոնականում։ Բոլոր գնդակները խփվեցին երկրորդ խաղակեսում․ 58-րդ րոպեին աչքի ընկավ Անխել Կորեան, 84-րդ րոպեին՝ Ալվարո Մորատան, իսկ 90+3-րդ րոպեին՝ Մարկ Բարտրան։
Կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Մալյորկա» 0։2 «Սևիլիա»
«Վալյադոլիդ» 1։1 «Վալենսիա»
«Լևանտե» 3։1 «Սելտա»
«Լեգանես» 2։0 «Էսպանյոլ»
«Վիլյառեալ» 1։0 «Խետաֆե»
«Էյբար» 3։0 Գրանադա»
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
# Լա-լիգա