Մովսիսյան․ ժամանակին ձախողվել է իմ՝ Տոտենհեմ տեղափոխությունը
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը վերջերս եղել է Էդգար Մանուչարյանի հեղինակային «25 րոպե» յութուբյան հաղորդաշարի հյուրը, որի ընթացքում նա պատմել է, թե ինչպես է ժամանակին ձախողվել նրա՝ «Տոտենհեմ» տեղափոխությունը։
– Յուրա, «Սպարտակում» հանդես գալու ժամանակ, շատ լավ էիր խաղում գալիս, շատ լավ խաղեր ունեցար, բայց «Սպարտակից» հետո տարօրինակ կերպով մեկնեցեիր ԱՄՆ և, կոպիտ ասած, կտրվեցիր ֆուտբոլից։ Խոսակցություններ կային, որ «Տոտենհեմն» է հետաքրքրված ծառայություններով։ Արդյո՞ք բանակցել ես «Տոտենհեմի» հետ։
– «Տոտենհեմի» հետ խոսակցություններ կային, բայց․․․ «Սպարտակում» եղած ժամանակ անընդհատ փորձեր արեցի, որպեսզի տեղափոխվեմ Անգլիա, քանի որ որ սրտանց ուզում էի տեղափոխվել այնտեղ։ Մի քանի տարի առաջարկություններ գալիս էին Անգլիայից, բայց ակումբից՝ «Սպարտակից», կարճ-կոնկրետ չթողեցին, որպեսզի տեղափոխվեմ։ Ու հավանաբար հենց այդ մերժումներն ինչ-որ ազդեցություն ունեցան։ Երբ քո կամքին դեմ են գնում․․․ սիրտս կախ էր արդեն, ինչից հետո «Սպրտակից» հեռանալուց հետո միակ ելքը հետ գնալն էր ԱՄՆ։
– Յուրա, կոնկրետ ո՞վ չթողեց
– Ակումբը։ Նրանք ասում էին․ «Մենք «Սպարտակն» ենք։ Մեզ քո տրանսֆերի 20-30 միլիոնը հետաքրքրիր չէ։ Մեզ պետք է, որ լավագույն հարձակվողները մեր թիմում խաղան»։
# Էդգար Մանուչարյան, Հայաստանի-հավաքական, Յուրա Մովսիսյան, Սպարտակ, Սպարտակ-Մոսկվա, Տոտենհեմ