Աղբյուր. Մոուրինյուի վերադարձի դեպքում Ռամոսը կհեռանա
Միջազգային ֆուտբոլի ներկայի գլխավոր հարցերից մեկը. արդյո՞ք Ժոզե Մոուրինյուն կգլխավորի «Ռեալը»: Այն, որ «արքայական» ակումբում իրավիճակը պայթյունավտանգ է, հայտնի է բոլորին:
Միջազգային սպորտային մամուլը չի դադարում ուշադրության կենտրոնում պահել իրավիճակը և հնարավոր զարգացումները:
Daily Mail-ը, հղում կատարելով «Ռեալի» մոտ կանգնած աղբյուրին, հայտնում է, որ Մոուրինյուի՝ «Ռեալ» վերադարձի դեպքում թիմից կհեռանա ավագ Սերխիո Ռամոսը:
Նշվում է, որ իսպանացի պաշտպանը սպառնացել է հեռանալով: Պորտուգալացի մասնագետին դեմ են արտահայտվել նաև Բեյլը, Մարսելոն և Բենզեման:
Ֆլորենտինո Պերեսն ընդգծել է, որ գլխավոր մարզչի ընտրության հարցում ֆուտբոլիստների կարծիքը հաշվի չի առնվելու: