MNM-ը կրկին փայլեց. ՊՍԺ-ն ջախջախեց Կլերմոնին🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Կլերմոնի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ուներ տոտալ առավելություն ու մրցակցին ջախջախեց 6:1 հաշվով։
Փարիզյան ակումբի կազմից Նեյմարն ու Կիլիան Մբապեն դարձան հեթ-տրիկի հեղինակ։
Նշենք, որ Լեո Մեսսին նույնպես յուրահատուկ հեթ-տրիկի հեղինակ դարձավ` կատարելով երեք գոլային փոխանցում։
Արգենտինացի հարձակվողը Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում կատարել է արդեն 13 գոլային փոխանցում ու այդ ցուցանիշով զիջում է միայն Մբապեին (14 ասիստ)։ Վերջինս ներքին առաջնություն խփած գոլերի քանակը հասցրեց 20-ի ու գլխավորեց նաև լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Կլերմոնի» միակ գոլն էլ խփեց Ժոդել Դոսուն։
Այս հաղթանակից հետո «Փարիզը» վաստակեց 71 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդող «Ռենից» առաջ անցնելով 15 միավորով։
«Կլերմոնը», 28 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Լիգա-1, Կիլիան-Մբապե, Կլերմոն, Մաուրիսիո-Պոչետինո, Նեյմար, ՊՍԺ