MLS. Ալաշկերտի նախկին հարձակվողը Ռունիի թիմի դեմ խաղում գոլ է խփել ?
Ամերիկյան MLS-ի հերթական տուրում «Նյու Յորք Սիթին» 2:0 հաշվով հաղթել է «Դի Սի Յունայթեդին»:
Հաշիվը կրկնապատկել է «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Հեբեր Արաուխոն, ով խորվաթական «Ռիեկայից» է տեղափոխվել NY: Հեբերը, ով «Նյու Յորք Սիթիի» պատմության առաջին բրազիլացի ֆուտբոլիստն է, բացել է գոլերի հաշիվը MLS-ում:
Հիշեցնենք, որ գոլահարը 2015-2016 թվականներին է հանդես եկել «Ալաշկերտում»: Արաուխոն Հայաստանի Բարձրագույն խմբի
2015-16 թթ. առաջնության լավագույն ռմբարկուն է (Միհրան Մանասյանի հետ, 16-ական գոլ):
«Դի Սի Յունայթեդում» է հանդես գալիս Ուեյն Ռունին, ով մասնակցել է հանդիպմանը
# MLS, Ալաշկերտ, Հեբեր-Արաուխո